• Latest news

Մեկնարկել է COVID-19-ի բուժման համար հակամարմինների աշխարհում առաջին փորձարկումը

3 հունիսի, 2020  12:16

Eli Lilly ընկերությունը սկսել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար հակամարմինների աշխարհում առաջին փորձարկումը: Մասնագետները մտադիր են գնահատել դեղամիջոցի անվտանգությունը եւ COVID-19-ով պացիենտների կողմից տանելիությունը, հայտնում է The Daily Mail-ը: Առաջին արդյունքները սպասվում են արդեն հունիսի վերջին:

LY-CoV555 փորձարարական թերապիան իրենից ներկայացնում է հակամարմիններ՝ ուղղված վիրուսային սպիտակուցային սեպաձեւ կառուցվածքի դեմ: Վիրուսին միանալով՝ հակամարմինները նրան թույլ չեն տալիս ամրանալ մարդու բջիջներին:

Հակամարմինն առանձնացրել են ԱՄՆ-ում կորոնավիրուսային ինֆեկցիայով առաջին պացիենտներից մեկից վերցված արյան նմուշից: Լաբորատոր հետազոտություններում հակամարմինը կարողացել է կապվել կորոնավիրուսի մակերեւույթի սեպերին: Գիտնականները, սակայն, մտավախություն ունեն, որ նման հակամարմինների օգտագործումը կարող է բերել ինֆեկցիայի հակամարմինների կախվածության ուժեղացման զարգացման՝ երբ վիրուսը կապվում է հակամարմիններին, ինչը մեծացնում է մարդու բջիջներ ներթափանցումը:

Նշենք, որ սա մարդկանց վրա նման միջոցի առաջին փորձարկումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ