• Latest news

Ինչպիսի՞ կենսակերպ է խորհուրդ տրվում վարել շոգ եղանակին

8 հունիսի, 2020  15:26

Շոգ եղանակին խորհուրդ է տրվում հրաժարվել յուղոտ սնունդից, ինչպես նաեւ ալկոհոլից եւ քաղցր ըմպելիքներից: Այսպիսի խորհուրդներով է հանդես եկել դիետոլոգ Մարինա Ապլետաեւան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով՝ շոգ եղանակին ցանկալի է սննդակարգում մսամթերքը նվազեցնել, քանի որ դրանք երկար են մարսվում, իսկ շոգին նյութափոխանակությունը դանդաղում է: Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն գործածել, քանի որ դրանք խոնավություն եւ C վիտամին են պարունակում: Կարելի է ուտել նաեւ թռչնամիս, ձուկ եւ ծովամթերք:

Մասնագետը խորհուրդ է տալիս նախաճաշին ուտել բանջարեղենով օմլետ, ճաշին բանջարեղենային սառը ապուրներ, իսկ երշիկը ավելի լավ է փոխարինել թռչնամսով: Իսկ ընթրիքին կարելի է ուտել թռչնամիս, բանջարեղենով ձուկ, մրգահատապտղային աղանդեր: Ցանկալի է օրվա ընթացքում չմոռանալ մրգերի եւ հատապտուղների մասին:

«Դրանից բացի, շոգ ժամանակ անհրաժեշտ է շատ խմել սովորական ջուր, որ օրգանիզմի ջրազրկում չլինի»,- ասել է Ապլետաեւան:

Մասնագետը խորհուրդ է տալիս սեւ թեյի փոխարեն նախապատվություն տալ կանաչին, խոտաբույսերի կամ մրգային թեյին: Ցանկալի է սուրճ խմել օրական 1-2 գավաթից ոչ ավելի:

Ինչ վերաբերում է շոգ եղանակին սպորտով զբաղվելուն, բժիշկ եւ վազքի մասնագետ Ալեքսեյ Լյուտիխը հիշեցրել է, որ շոգին չարժե ինտենսիվ վազքով զբաղվել, իսկ մարզումների միջեւ անհրաժեշտ է օրգանիզմին վերականգնվելու ժամանակ տալ: Դրանից բացի, նա կոչ է արել չմոռանալ շոգին ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ժամանակ ջուր խմելու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել