Կորոնավիրուսը մեծացնում է պացիենտների մոտ դիաբետի զարգացման ռիսկը՝ պարզել են Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի թագավորական քոլեջի եւ մի քանի այլ հետազոտական հաստատությունների գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:
Ինչպես հայտնում է Lenta-ն, դիաբետի առկայությունը խորացնում է կորոնավիրուսի ընթացքը: Ավելին, դիաբետի զարգացման ռիսկ կա այն պացիենտների մոտ, որոնք մինչ կորոնավիրուսով վարակումը չեն ունեցել դիաբետ:
Գիտնականների խոսքով՝ ACE-2 պրոտեինը, որը նպաստում է մարդու բջիջներ կորոնավիրուսի թափանցմանը, ազդում է նաեւ գլյուկոզայի մետաբոլիզմի համար պատասխանատու օրգանների վրա:
Գիտնականները դեռ չեն պարզել՝ արդյոք գլյուկոզայի մետաբոլիզմը փոխվում է կորոնավիրուսից ապաքինվելուց հետո: Ինչպես նաեւ հայտնի չէ, թե արդյոք կորոնավիրուսով վարակումից հետո զարգացող դիաբետը նոր տեսակի կամ արդյոք նախկինում հայտնի է եղել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր