• Latest news

Ինչպիսի՞ խնդիրների են բախվում ծովում հաճախակի հանգստացող մարդիկ

20 հունիսի, 2020  20:00

Ծովում լողալ սիրող մարդիկ ավելի հաճախ են բախվում շնչառական եւ ինֆեկցիոն հիվանդություններին: Այս մասին նշված է Water Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Անգլիայում եւ Ուելսում ծովում հանգստի ավելի քան 2600 սիրահարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հանգստացողների 24 տոկոսը գանգատվել է շնչառական ինֆեկցիաների ախտանիշներից, աչքերի, ականջների եւ մաշկի հիվանդություններից: Ծովում հանգստից խուսափողների շրջանում հարցվածների միայն 7 տոկոսն է հայտնել նման ախտանիշների մասին:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծովային հանգստի սիրահարների շրջանում ականջի եւ մաշկային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծ է համապատասխանաբար՝ 3 եւ 2 անգամ, նրանց համեմատությամբ, ովքեր ծովի մերձակայքում հանգստանալուն սովոր չեն: Ընդ որում՝ բժիշկները չեն կարողացել հաստատել ծովափին հանգստացողների շրջանում շնչառական եւ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման մեծ հավանականությունը:

Հետազոտողների խոսքով՝ չարժե մոռանալ, որ ջրամբարների մոտ  հանգիստը ամեն դեպքում օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար: Սակայն խորհուրդ է տրվում նման հանգստի վայրը մանրակրկիտ ընտրել:

Մասնավորապես՝ ինֆեկցիաների զարգացման հավանականությունը մեծ է այն մարդկանց շրջանում, որոնք հանգստանում են աղտոտված ջրամբարների մոտ:

«Ջրի մեջ որքան շատ վնասակար բակտերիաներ կան, այնքան մեծ է փորացավերից եւ ապագայում դիարեայից գանգատվելու հավանականությունը»,- նշված է հետազոտության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել