Հիմա ամենահարմար ժամանակն է, որ Հայաստանի առողջապահության նախարարը խորհրդարանին դիմի առողջապահության բյուջեն կրկնապատկելու խնդրանքով: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «COVID-19. Գլոբալ համագործակցության հաջողություն եւ ճանապարհներ» վեբինարի ժամանակ:
Նրա խոսքով՝ հետո, կորոնավիրուսի համավարակից հետո առողջապահության բյուջեի նույնիսկ 10 տոկոսի ավելացմանը բավականին դժվար կլինի հասնել, ուստի հիմա ամենալավ ժամանակն է:
Առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը երկար տարիներ թերի է ֆինանսավորվել, եւ արդյունքում այսօր շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, որպեսզի համակարգը սկսի ավելի արդյունավետ աշխատել:
Չնայած բոլոր խնդիրներին, շատ մասնագետների գնահատմամբ, այդ թվում միջազգային, Հայաստանի առողջապահության համակարգն այսօր ընդհանուր առմամբ լավ է հաղթահարում իր խնդիրները, նշեց փոխնախարարը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր