• Latest news

Կորոնավիրուսն ինչո՞վ է նման քաղցկեղին

2 հուլիսի, 2020  09:40

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսն օգտագործում է օրգանիզմում տարածվելու նույնպիսի ռազմավարություն, ինչ եւ քաղցկեղային բջիջները, պարզել են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:

Այս հայտնագործությունը տեսականորեն կարող է նշանակել, որ հակաուռուցքային դեղամիջոցները կարող են օգնել COVID-19-ի հաղթահարմանը, հայտնում է The Conversation պարբերականը:

Հետազոտողները պարզել են, որ բջիջների որսման համար կորոնավիրուսն օգտագործում է կինազաները՝ ֆերմենտներ, որոնք կատալիզացիայի են ենթարկում ֆոսֆատային խմբի փոխանցումը մի մոլեկուլից մյուսին եւ այդպիսով ապահովում են բջջային մետաբոլիզմի գործելը:

Գիտնականները ստեղծել են կինազաների մանրակրկիտ քարտեզ, որոնք նպաստում են վարակմանը, ինչպես նաեւ առանձնացրել են գոյություն ունեցող հակաքաղցկեղային դեղամիջոցները, որոնք փոխում են կորոնավիրուսի կողմից օգտագործվող այս ֆերմենտների ֆունկցիան:

Գիտնականների խոսքով՝ կինազաների որոշ տեսակներ ապահովում են քաղցկեղային ուռուցքների աճը. դառնալով չափից ավելի հիպերակտիվ՝ կինազաները բերում են բջիջների անվերահսկելի բազմացման: Վիրուսները նույնպես փոխում են բջիջների ֆունկցիան, որ նրանց մետաբոլիզմը վերաուղղորդեն վիրուսային սպիտակուցների եւ նուկլեինաթթուների սինթեզին ու վիրուսային նոր մասնիկներ ստեղծեն: Կինազաներն այս պրոցեսին նույնպես ակտիվորեն են մասնակցում:

Գիտնականների փորձի ժամանակ նոր կորոնավիրուսով են վարակել կանաչ կապիկի բջիջները, որից հետո այն մանրացրել են եւ անալիզի ենթարկել մաս-սպեկտրաչափով, որպեսզի որոշեն, թե կոնկրետ որ մոլեկուլներն են ֆոսֆորացվել: Նույնը կատարել են նաեւ առողջ բջիջների հետ:

Պարզվել է, որ 49 զանազան կինազաները (հայտնի է 518 մարդկային կինազա) նպաստում են օրգանիզմում վիրուսի տարածմանը: Դրանցից որոշները գործարկվել են MAPK ազդանշանային ուղիում, որը վերահսկում է օրգանիզմում բորբոքային ռեակցիաները եւ կարող է դերակատարում ունենալ ցիտոկինային փոթորկի առաջացման մեջ, որը երբեմն զարգանում է COVID-19-ի ծանր ձեւի դեպքում:

Վիրուսը նաեւ օգտագործում է կազեին-կինազա 2-ը, որը բջիջների մակերեւույթին առաջացնում է միկրոփողերի աճ: Այս ելունդները ձգվում են դեպի մյուս բջիջները՝ հեշտացնելով դրանց վարակումը կորոնավիրուսով:

Հետազոտելով կինազաներն ինհիբիրացնող 250 դեղամիջոցների մասին տվյալները՝ գիտնականները գտել են 87 դեղամիջոց, որոնք ազդում են կորոնավիրուսի օգտագործած ֆերմենտների վրա: Դրանցից որոշներն արդեն կիրառվում են քաղցկեղի դեմ պայքարում կամ կլինիկական փորձարկումներ են անցնում: Բացառված չէ, որ դրանք կարող են վերաուղղորդվել COVID-19-ի բուժմանը:

68 դեղամիջոցների թեստավորումը ցույց է տվել, որ դրանց մի մասը բջիջներում կորոնավիրուսն արդյունավետորեն ոչնչացնում է, օրինակ՝ սիլմիտասերտիբը, որը ճնշում է կազեին-կինազա 2-ը: Սակայն մինչեւ այս միջոցները մարդկանց բուժման համար կիրառելը, անհրաժեշտ է անցկացնել կլինիկական փորձարկումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է