• Latest news

Գիտնականները հիվանդների մոտ կորոնավիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ են հայտնաբերել

23 հուլիսի, 2020  11:08

Կոլումբիայի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի ծանր ընթացքով 5 հիվանդի մոտ 61 մոնոկլոնային հակամարմին են հայտնաբերել, որոնք չեզոքացնում են SARS-CoV-2 կորոնավիրուսը: Այս մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Հայտնաբերված հակամարմիններից 19-ը կարող են չեզոքացնել կորոնավիրուսն in vitro, այսինքն ՝ կենդանի օրգանիզմից դուրս: Այս հակամարմիններից 9-ը, ըստ հետազոտության հեղինակների, հսկայական ուժ ունեն, նույնիսկ՝ արյան մեջ ցածր պարունակության դեպքում։

Էպիտոպային քարտեզավորումը ցույց է տվեկ, որ վերը նշված 19 հակամարմիններից մոտ կեսը պատկանում են ընկալիչներ միացնող դոմենին (RBD), մյուս կեսը՝ N ծայրային դոմենին։

Ըստ գիտնականների՝ հայտնաբերված մոնոկլոնալ հակամարմիններից ոմանք խոստումնալից են թվում՝ կորոնավիրուսային վարակի բուժման եւ կանխարգելման նոր մեթոդներում դրանց օգտագործման առումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել