• Latest news

Կորոնավիրուսի դեմ նոր ճապոնական պատվաստանյութը մտցվելու է քթի միջով

24 հուլիսի, 2020  13:37

Տոկիոյի Կիտասատո համալսարանի (Ճապոնիա) գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, որի շնորհիվ հակամարմինները կսկսեն արտադրվել մարդու քթի մեջ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ նոր պատվաստանյութը մտցվելու ուղղակի քթի միջով: Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կազմված է մանրադիտակային ասեղային մոլեկուլներից, որոնք շնչելիս թափանցում են լորձաթաղանթ եւ առաջացնում իմունային համակարգի ռեակցիա: Այսպիսով, հակամարմիններն արտադրվում են քթի խոռոչի հետին մասում, որի միջոցով կորոնավիրուսը սովորաբար թափանցում է օրգանիզմ:

Հետազոտական խմբի ղեկավար Կազուհիկո Կատայամայի կարծիքով՝ քթի մեջ պատվաստանյութը մտցնելը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ներարկման միջոցով: Ավանդական պատվաստման դեպքում որոշ դեպքերում պացիենտների արյան մեջ հակամարմինների քանակությունը սկսել է նվազել անգամ վարակվելու ժամանակ:

«Նոր կորոնավիրուսը անհատական տարբերություններ ունի, թե ինչպես են այս կամ այն օրգանիզմում հակամարմիններն արտադրվում, եւ մենք գիտենք, թե դրանք որքան երկար կարող են պահպանվել»,- պարզաբանել է մասնագետը:

Գիտնականները նախատեսում են մոտ ապագայում հաստատել իրենց մշակած միջոցի արդյունավետությունը, որից հետո կարող են պատվաստանյութի փորձարկումները սկսել կենդանիների վրա:

Նշենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում նաեւ AnGes Inc դեղագործական ընկերությունը: Այն պատվաստանյութի ԴՆԹ-ն ստեղծել է նուկլեինաթթուների հիման վրա: Կենդանիների վրա դեղամիջոցի թեստավորումը հաջող է անցել, եւ հունիսի վերջին AnGes Inc ընկերությունը փորձարկումներ է սկսել մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել