• Latest news

Գիտնականները կապ են գտել մթության մեջ կապույտ լույսի եւ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի միջեւ

30 հուլիսի, 2020  19:46

Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները կապ են գտել մթության մեջ կապույտ լույսի եւ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի միջեւ:Հետազոտության արդյունքները հրապարակվել են Epidemiology ամսագրում:

Կապույտ գույնը տեսանելի լույսի դիապազոնն է, որը ճառագայթվում է սպիտակ լուսադիոդների մեծ մասի կողմից եւ պլանշետների ու հեռախոսների շատ էկրաններից:

Այժմ մասնագետները վերլուծում են Բարսելոնայում եւ Մադրիդում ավելի քան 2000 մեծահասակների մասին տվյալներ, որոնցից 660-ը կոլոռեկտալ քաղցկեղ է ունեցել, մյուս մասն ընտրվել է պատահականության սկզբունքով տեղական բնակչությունից:

 Երկու քաղաքներից ստացված արդյունքները ցույց են տվել, որ կապույտ լույսի ազդեցության տակ ամենից շատ մնացած մասնակիցների մոտ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը 60 տոկոսով մեծ է, քանի բնակչության՝ լույսի ազդեցությանը քիչ ենթարկվածների մոտ:

Գիտնականների խոսքով՝ լույսի գիշերային ազդեցությունը կարող է նվազեցնել մելատոնինի արտադրմանն ու արտազատմանը՝ կախված լույսի ալիքի երկարությունից ու ինտենսիվությունից:

Լույսի ազդեցության պոտենցիալ հետեւանքների հետազոտությունները գտնվում են վաղ փուլում, անհրաժեշտ են հետագա աշխատանքներ՝ տրամադրելու համար հուսալի, փաստերի վրա հիմնված տվյալներ՝ անբարենպաստ արդյունքների կանխման համար:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել