• Latest news

Բրիտանացի բժիշկը ցրել է ճիշտ սնվելու մասին միֆերը

10 օգոստոսի, 2020  17:36

Բրիտանացի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը հոդված է գրել Daily Mail-ի համար, որում պատմել է միֆերի եւ կարծրատիպերի մասին՝ կապված ճիշտ սնվելու հետ:

Նրա խոսքով՝ մեզ մշտապես տարբեր աղբյուրներ պարտադրում են ղեկավարվել ճիշտ սնվելու մասին կանոններով: Օրինակ՝ խորհուրդ է տրվում քիչ ճարպ օգտագոչծել, ուտել օրական 5 անգամ, օգտագործել ավելի շատ ձուկ եւ զբաղվել ֆիզիկական վարժություններով:

Սակայն գիտնականը նշում է, որ իրեն պարզապես ցնցել են այդ խորհուրդները:

Արդյո՞ք վնասակար է նախաճաշը բաց թողնելը

Միֆերից է նախաճաշի կարեւորությունը:

Սպեկտորի խոսքով՝ օրգանիզմի վրա նախաճաշի դրական ազդեցության մասին որեւէ պատկերացում չկա: Առավել եւս, չի կարելի վստահ ասել, որ նախաճաշը դրական է ազդում նյութափոխանակության վրա:

Այդ կապակցությամբ նա նշել է որ ապացույցներ չկան, որ նախաճաշը բաց թողնելը կհանգեցնի գիրացման կամ նյութափոխանակության դանդաղեցման:

Ձուկը մի՞շտ է լավ ընտրություն

Գիտնականի խոսքով՝ բրիտանացիների գրեթե 20 տոկոսն ու ամերիկացիների գրեթե 10 տոկոսն ամեն օր որպես սննդային հավելում ձկան յուղ է օգտագործում: Սակայն վատ նորություններ կան ձկան սիրահարների համար՝ ձկան յուղը օգտակար չէ, ինչպես համարվում էր:

Հղիության ժամանակ ձկան յուղի օգտագործումը չի հանգեցնում ավելի շնորհալի երեխաներ ունենալուն:

Կարելի՞ է արդյոք կրճատել աղի քանակը

Մեզ զգուշացնում են աղի օգտագործման վտանգավորության մասին: Իր հոդվածում գիտնականը նշում է, որ համապատասխան հետազոտությունները ապացույցներ չեն հայտնաբերել, որ աղի օգտագործման կրճատումը կրճատում է նաեւ սրտի կաթվածի ռիսկը:

Ընդ որում, գիտնականը նշում է, որ որեւէ կասկած չկա, որ մեծ քանակությամբ աղի օգտագործումը կապված է հիպերթենզիայի եւ սրտի կաթվածների բարձր մակարդակի հետ, սակայն դա բացատրվում է գերմշակված մթերքների օգտագործմամբ, օրինակ՝ բուրգերներ, բուրիտո, պիցա եւ չիպսեր:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել