• Latest news

Կորոնավիրուսով վարակման մեծ հավանականության անսպասելի գործոն է հայտնի դարձել

13 օգոստոսի, 2020  13:30

Ռեզուս բացասական արյուն ունեցող մարդիկ ավելի հաճախ են վարակվում COVID-19-ով եւ ավելի ծանր են տանում հիվանդությունը: Նման եզրակացության են հանգել օտարերկրյա գիտնականները` նախնական փուլերում տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի վերլուծությունից հետո: Վաղ ուսումնասիրություններում ապացուցվում էր, որ ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց մոտ սրտանոթային, շնչառական եւ իմունային հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի մեծ է: Հենց այդ պաթոլոգիաներն են հաճախ ուղեկցում COVID-19-ը, գրում է «Իզվեստիա»-ն:

Բարսելոնայի (Իսպանիա) եւ Կամպինասի (Բրազիլիա) համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են այն գործոնները, որոնք COVID-19-ի արագ տարածման են հանգեցրել 126 երկրում: Որպես ելակետ` հետազոտողները վերցրել են այն օրը, երբ յուրաքանչյուր երկրում վարակման 30 դեպք է գրանցվել, եւ հետեւել են, թե ինչ է տեղի ունեցել առաջիկա 12 օրվա ընթացքում: Նրանք վերլուծել են նախնական գործոնների ազդեցությունն իրավիճակի զարգացման վրա` առանց հաշվի առնելու համավարակի կանխարգելման համար պետությունների ձեռնարկած միջոցները:

Մասնավորապես, հետազոտողները եզրակացրել են, որ վարակների թվի էքսպոնենտալ աճը բնորոշ է այն երկրներին, որտեղ մեծ թվով ռեզուս-բացասական արյունով բնակիչներ կան:

Ռեզուս գործոնը բնութագրվում է հատուկ սպիտակուցով (D անտիգեն) էրիտրոցիտի մեմբրանի վրա: Եթե ​​այն չկա, ապա ասում են, որ մարդը Rh-բացասական արյուն ունի: Վեց միլիոնից մեկի մոտ այսպես կոչված զրոյական ռեզուս գործոն են հայտնաբերում, ինչը նշանակում է, որ դրա տիրոջ մոտ Rh հակագեներից որեւէ մեկը չկա:

Աշխարհում Rh բացասական արյունով մարդիկ մոտ 8 տոկոս են կազմում: Սակայն որոշ երկրներում այն ​​հասնում է 17-19 տոկոսի: Դրանց թվում են Ավստրալիան, Ավստրիան, Բրազիլիան, Նոր Զելանդիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան: ԱՄՆ-ում, որը ռեկորդակիր է դարձել վարարկման դեպքերի քանակով, քաղաքացիների 15 տոկոսը ռեզուս-բացասական է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է