• Latest news

Նշվել են սրտանոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մոտալուտ մահվան նշանները

13 օգոստոսի, 2020  21:32

Բժիշկ-սրտաբան Անատոլի Տրիֆոնովը թվարկել է այն նշանները, որոնք վկայում են ծանր սրտանոթային հիվանդություններ ունեցող պացիենտի մոտալուտ մահվան բարձր ռիսկի մասին:

Բոլոր ախտանիշները կարելի է տեսնել հիվանդի դեմքին մահից 10-15 օր առաջ:

«Ընդհանուր տկարություն, թույլություն, շնչարգելություն, վախի հանկարծակի նոպաներ, դեմքի կարմրավուն երանգ, գունատ մաշկ: Կարող է դիտարկվել բիբերի լայնացում: Մեկ այլ վատ նշան է գիտակցության անընդհատ կորուստը»,- ասել է Տրիֆոնովը:

Բացի այդ, հիվանդի մաշկի գույնը փոխվում է, այն դառնում է կապտավուն: Նաեւ նա կարող է վերջույթների սառնություն զգալ, սկսվում են ցնցումներ: Բերանի խոռոչից կարող էփրփուր գալ, գրում է Pravda.ru-ն:

«Եթե բանը հասնում է նման լուրջ շրջադարձի, ապա մահը, որպես կանոն, տեղի է ունենում առաջիկա ժամերի ընթացքում: Սովորաբար մահվան ելքին նախորդում են նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը եւ վերջույթների այտուցումը: Եթե առաջանում է այսպիսի անբարենպաստ կլինիկական պատկեր, անհապաղ բժշկական օգնությունը կարող է մարդուն փրկել վերահաս մահից»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել