• Latest news

Ցելյուլիտ․ Իսկապե՞ս դա խնդիր է եւ կարելի՞ է արդյոք դրանից ազատվել․ Մասնագետի կարծիք

20 օգոստոսի, 2020  16:06

Այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են «հակացելյուլիտային» մերսումներ եւ փաթաթումներ, համացանցում էլ կարելի է բազմաթիվ հոդվածներ գտնել ցելյուլիտի դեմ պայքարի «արդյունավետ» մեթոդների մասին։ Այս մեթոդներն արդյոք իսկապե՞ս արդյունավետ են։ Եվ արժե՞ ընդհանրապես պայքարել ցելյուլիտի դեմ։ Այս բոլոր հարցերի պարզաբանմանը NEWS.am Medicine-ին օգնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Ի՞նչ է Ցելյուլիտը

Այսօր շատերը ցելյուլիտ են անվանում մաշկի «նարնջային կեղեւը» (սովորաբար ազդրերի եւ հետույքի հատվածներում), բայց բժշկության մեջ ցելյուլիտը ծանր հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է մաշկի եւ ենթամաշկային մանրաթելերի բորբոքային ախտահարում։ Այն սովորաբար ծանր ընթացք ունի եւ լուրջ բուժում է պահանջում (որոշ դեպքերում՝ նույնիսկ ստացիոնարում)։ Եվ, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի մաշկի վրա «նարնջային կեղեւի» հետ։

Իսկ «նարնջային կեղեւը», որը ժողովուրդն անվանում է «ցելյուլիտ», իրականում «գինոիդային լիպոդիստրոֆիա» է («գինոիդային» նշանակում է «ըստ կանացի տիպի»)։ Եվ սա ամենեւին անոմալիա չէ, այլ կնոջ օրգանիզմին հատուկ ֆիզիոլոգիական վիճակ եւ կախված է հորմոնալ ֆոնից ու մաշկի տակ ճարպային բջիջների տեղադրության առանձնահատկություններից (տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր հորմոնների ազդցությամբ դրանք տարբեր կերպ են տեղակայվում)։ Պատահական չէ, որ երեւույթը հանդիպում է թե՛ գեր, թե՛ նիհար կանանց մոտ։

Ցելյուլիտի դեմ փաթաթում եւ մերսում

Ինչ էլ պնդեն գովազդում, ո՛չ փաթաթումները, ո՛չ մերսումը չեն օգնի ազատվել, այսպես կոչված, ցելյուլիտից, քանի որ դրա առաջացման պատճառը, ինչպես արդեն վերեւում նշեցինք, կնոջ հորմոնալ համակարգում է թաքնված։ Ինչպես պնդում է դիետոլոգ-էնդոկրինոլոգը, ցանկացած կոսմետիկ գործողությունների արդյունքը երկար չի տեւում։

Փաթաթումների եւ կոշտ մերսման դեպքում տեղի է ունենում հետեւյալը՝ հյուսվածքները, որոնց նկատմամբ կատարվել են այս միջամտությունները, այտուցվում են, եւ տեղի է ունենում հեղուկի ժամանակավոր վերաբաշխում, ինչի հետեւանքով սկսում է թվալ, որ մաշկն ավելի հարթ է դարձել, եւ որ «փոսիկներն» անհետացել են։ Բայց ցանկացած այտուց ժամանակի ընթացքում կանցնի, եւ օրգանիզմը կվերադառնա իր նախկին վիճակին, իսկ «ցելյուլիտը» նորից կհայտնվի։

Ավելին՝ կոշտ մերսումը որոշ դեպքերում կարող է վնասակար լինել, քանի որ կարող է առաջացնել ոչ միայն հյուսվածքների վնասում, այլեւ ազատված ճարպերի կուտակում առողջ մնացած ադիպոցիտներում։

Իսկ ի՞նչն է իսկապես արդյունավետ

Ինչպես նշեց մասնագետը, այն, ինչ անվանում են ցելյուլիտ, իրականում կանանց համար նորմա է, իսկ բժշկության մեջ ընդունված չէ պայքարել նորմայի դեմ կամ այն բուժել։ Սակայն առողջ սնունդը եւ համարժեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են օգնել քաշի նորմալացմանը, բարելավել ֆիզիկական վիճակը եւ մաշկի վիճակը, հետեւաբար՝ նաեւ ընդհանրապես կազմվածքը, եւ ազդրերի ու հետույքի մաշկը շատ ավելի լավ տեսք կունենա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է