• Latest news

Ինչո՞ւ է ստամոքսի քաղցկեղն այդքան դժվար բուժվում

24 օգոստոսի, 2020  22:01

Կումամոտոյի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները հայտնաբերել են ստամոքսի քաղցկեղի դեպքում հակաուռուցքային դեղամիջոցների հանդեպ կայունության նոր մեխանիզմ։ Նրանք պարզել են, որ A6 անեքսին մոլեկուլը, որը պարունակվում է արտաբջջային վեզիկուլներում, եւ որն արտազատում են քաղցկեղի հետ կապված ֆիբրոբլաստները, կլանվում է ստամոքսի քաղցկեղի բջիջների կողմից, ինչը ուռուցքը պակաս զգայուն է դարձնում դեղերի հանդեպ։

Այս հայտնագործությունը նոր ճանապարհներ է առաջարկում դեղերի մշակման համար, որոնք ուղղված են A6 անեքսինին եւ քաղցկեղի հետ զուգակցվող ֆիբրոբլաստներին (CAFs), հայտնում է News-medical.net-ը։

«Աշխատանքի շրջանակում մենք ցույց ենք տվել, որ քաղցկեղի հետ կապված ֆիբրոբլաստներից ստացված A6 անեքսինը կայունություն է առաջացնում ստամոքսի քաղցկեղը հակաքաղցկեղային դեղամիջոցներով բուժելու հանդեպ»,- ասել է հետազոտական խմբի անդամ, դոցենտ Տակացուգու Իշիմոտոն։ - Հետազոտության խորացմանը զուգահեռ կարելի է A6 անեքսինին ուղղված նոր դեղամիջոցների ի հայտ գալու հույս ունենալ»։

Հետազոտությունը ներկայացվել է Cancer Research ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել