• Latest news

Կորոնավիրուսը կարող վտանգավոր լինել ուղեղի համար․ հետազոտություն

11 սեպտեմբերի, 2020  15:57

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է կործանարար ազդեցություն ունենալ պացիենտների ուղեղի վրա։ Այս մասին նախազգուշացնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, հայտնում է The Independent պարբերականը։

Գիտնականները ինֆեկցիա են հայտնաբերել COVID-19-ի հետեւանքով մահացած մարդու ուղեղում։ Այն հայտնաբերել են նաեւ կորոնավիրուսով վարակված լաբորատոր մկների կենտրոնական նյարդային համակարգում եւ օրգանոիդներում՝ նեյրոնների եռաչափ կուլտուրաներ, որոնք նմանակում են գլխուղեղը։

Ի տարբերություն մյուս ախտածինների, օրինակ՝ Զիկա վիրուսի, կորոնավիրուսը կարող է առաջացնել «լուռ» ինֆեկցիա, որը ուղեղային հյուսվածքը վարակված բջիջներից մաքրող իմունային ռեակցիա չի առաջացնում։ Ընդ որում՝ կորոնավիրուսը սահմանափակում է թթվածնին նեյրոնների հասանելիությունը, ինչը բերում է դրանց մահվան։ Կորոնավիրուսը նաեւ արագորեն նվազեցնում է սինապսների՝ նյարդային բջիջների միջեւ կապերի թիվը՝ վնաս հասցնելով մարդու կոգնիտիվ ունակություններին։

Կորոնավիրուսը ուղեղի բջիջների մեջ է թափանցում АСЕ2 ռեցեպտորի միջոցով, որը տեղակայված է բջջաթաղանթի մակերեւույթին։ Այս ռեցեպտորն առաջին հերթին արտահայտվում է թոքերի բջիջներում, սրանով է բացատրվում, թե ինչու է կորոնավիրուսն ախտահարում հենց թոքերը եւ թոքաբորբ առաջացնում։ Գիտնականները, սակայն, պարզել են, որ ուղեղում АСЕ2-ի ոչ մեծ քանակությունը կորոնավիրուսին, այնուամենայնիվ, թույլ է տալիս թափանցել նաեւ նյարդային հյուսվածքների մեջ եւ ախտաբանական փոփոխություններ առաջացնել։

Գիտնականների խոսքով՝ առայժմ ամբողջությամբ հասկանալի չէ, թե վիրուսը կոնկրետ ինչպես կարող է հայտնվել ուղեղում։ Կարծիք կա, որ դա, հավանաբար, կատարվում է հոտառության կոճղեզի, աչքերի կամ անգամ արյան հոսքի միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել