• Latest news

Դդում. իդեալական մթերք աշնանը նիհարելու համար

12 սեպտեմբերի, 2020  22:15

Դդումն իդեալական մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նման կարծիք է հայտնել Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դդումը եւ՛ համեղ է, եւ՛ ցածր կալորիականությամբ, ինչը հազվադեպ է հանդիպում: Սակայն հարկ է հիշել, որ սննդի մեջ միայն դդում օգտագործել չի կարող, քանի որ դա կարող է բացասական ազդել օրգանիզմի վրա եւ չի նպաստի քաշի կորստին:

Դդմի օգտակարության մասին հայտնում են շատ գիտնականներ: Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։ Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը։     

Ոչ պակաս օգտակար են նաեւ դդմի կորիզները

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել