• Latest news

Օրական ընդամենը 2 րոպե մարզվելը կարող է չափազանց օգտակար լինել. գիտնականներ

17 սեպտեմբերի, 2020  14:36

Ֆիզիկական ակտիվությունը չափազանց օգտակար է ընդհանուր եւ հատկապես ուղեղի առողջության համար: Բայց դրական արդյունք ստանալու համար օրական մի քանի ժամ մարզվել հարկավոր չէ: Շվեդ գիտնականները պնդում են, որ օրական ընդամենը 2 րոպե մարզվելը կարող է բավարար լինել ուղեղի առողջության եւ հիշողության բարելավման համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերոնշյալ հետազոտողները պարզել են, որ ցանկացած վարժություն, նույնիսկ` կարճատեւ քայլելը, օգտակար է 18-ից 35 տարեկան մարդկանց ուղեղի համար: Ֆիզիկական ակտիվությունն ավելի է ակտիվացնում նյարդային բջիջները եւ բարձրացնում դոֆամինի մակարդակը` նյարդահաղորդիչ, որն օգնում է ազդանշաններին շարժվել նեյրոնների միջեւ եւ որի միջոցով սրվում է ուշադրությունը եւ ամրանում է հիշողությունը:

Փորձարկումները ցույց են տվել, որ կարճ ֆիզիկական ակտիվությունից հետո բարենպաստ ազդեցությունը տեւում է առնվազն 2 ժամ, մինչդեռ ինտենսիվ վարժությունները երկարաժամկետ բարելավման են հանգեցնում: Ավելին, ֆիզիկական վարժությունները ամրացնում են նաեւ սիրտն ու թոքերը եւ նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Յենչեպինգի եւ Լինչեպինգի համալսարանների` վերլուծություն անցկացրած շվեդ հետազոտողները կարծում են, որ մարզվելը կարող է օգնել երիտասարդներին ուսման եւ աշխատանքի մեջ:

Հետազոտությանը մասնակցած բոլոր կամավորները քայլում էին, վազում կամ հեծանիվ վարում միջինից բարձր ինտենսիվությամբ: Ֆիզիկական ակտիվությունից հետո նրանք թեստեր են հանձնել` մտավոր ունակությունները վերլուծելու եւ հիշողությունը գնահատելու համար (պահանջվում էր հիշել 15 բառ): Բոլոր մասնակիցները, ովքեր մարզվել են 2 կամ 15 րոպե, կես ժամ կամ մեկ ժամ տեւողությամբ բլոկներում, բարելավել են իրենց թեստերի արդյունքները եւ կենտրոնացվածություն եւ խնդիրների լուծման լավ հմտություններ են ցույց տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll