• Latest news

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմունային հիվանդություններով

19 սեպտեմբերի, 2020  12:49

Որոշ հիվանդությունների զարգացման հավանականությունը կարող է կապված լինել մարդու սեռի հետ․ օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններին ավելի հաճախ բախվում են տղամարդիկ, իսկ ահա աուտոիմունային հիվանդություններին՝ կանայք։ ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը պարզաբանում է ծնվելուց առաջ եւ հետո առկա հորմոնների, իմունային պատասխանի ու ամբողջ կյանքի ընթացքում իմունաբանական հիվանդությունների զարգացման միջեւ կապերը։

Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ է կանանց շրջանում մեծ հիվանդությունների վտանգը, որոնք առնչվում են կամ ուղղված են իմունային համակարգին։ Խոսքը ասթմայի, ալերգիայի, միգրենի եւ գրգռված աղիների համախտանիշի նման հիվանդությունների մասին է։

«Այն բանի լավագույն ըմբռնումը, թե ինչպես են պերինատալ սեռական հորմոնները ձեւավորում պարարտ բջիջների ցմահ ակտիվությունը, կարող է բերել պարարտ բջիջների հետ կապված հիվանդությունների՝ սեռի համար յուրահատուկ կանխարգելիչ միջոցների եւ բուժման մեթոդների»,- ասել է Մաթիլդա Ռ․ Ուիլսոնի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Ադամ Մոզերը։

Պարարտ բջիջները սպիտակ արյան մարմիններ են, որոնք օրգանիզմում կարեւոր դերակատարում ունեն։ Դրանք կազմակերպում են ինֆեկցիաներից եւ տոքսինների ազդեցությունից պաշտպանության առաջին գիծը, օգնում են վերքերի ապաքինմանը։ Գիտնականների խոսքով՝ պերինատալ անդրոգենները կազմակերպում են պարարտ բջիջներում սեռային տարբերությունները եւ հասուն տարիքում նվազեցնում անաֆիլաքսիայի ծանրությունը։

Տղամարդկանց համեմատությամբ՝ կանանց պարարտ բջիջները կուտակվում են եւ արտադրում ավելի շատ բորբոքային նյութեր, ինչպես՝ պրոտեազներ, գիստամիններ եւ սերոտոնին։ Այսպիսով, կանանց օրգանիզմում պարարտ բջիջները ավելի մեծ հավանականությամբ, քան տղամարդկանց պարարտ բջիջները, արձակում են ագրեսիվ իմունային ռեակցիաներ։ Չնայած սա կարող է կանանց առավելություն տալ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում վերապրելիս, բայց կարող է նաեւ կանանց ենթարկել աուտոիմունային հիվանդությունների զարգացման ավելի մեծ վտանգի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ