• Latest news

Վեր բարձրացած ծայրամասով կոշիկները կարող են ոտքերի համար վտանգավոր լինել․ հետազոտություն

24 սեպտեմբերի, 2020  15:00

Առաջին հայացքից հարմար թվացող վեր բարձրացած ծայրամասով կոշիկը կարող է քայլքը եւ վազքն ավելի թեթեւացնել, բայց եւ կարող է ոտքերի համար վտանագավոր լինել։ Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի կոշիկ հագնելը ժամանակի ընթացքում մեծացնում է ոտնաթաթի վնասման հավանականությունը, փոխանցում է Medportal.ru-ն։

Խեմնիցկու տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրեդի Զիխտինգը եւ նրա գործընկերները հետազոտության մեջ վերլուծել են, թե տարբեր պայմաններում 13 կամավորների ոտքերի մկաններն ինչպես են աշխատում։ Կամավորները փորձերի ժամանակ վազքի արահետով քայլել են ոտաբոբիկ եւ տարբեր չափերով վեր բարձրացած ծայրամասով սանդալներով։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վեր բարձրացած ծայրամասով կոշիկ հագնելու դեպքում ոտնաթաթի մկանները քիչ են աշխատում, քանի որ քիչ ջանք է պահանջվում, որ հրելիս կայունացվեն ոտքի մատների հոդերը։ Պարզվել է, որ սա ինչպես լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում, այնպես էլ ոտնաթաթերի հնարավոր խնդիրներ։

Գիտնականները մտավախություն ունեն, որ այդպիսի կոշիկ հագնելու հետեւանքով ժամանակի ընթացքում ոտնաթաթերի մկանները կարող են թուլանալ, ինչը կարող է առաջացնել ներբանային (պլանտարային) ֆասցիիտի մեծ  վտանգ։ Այս հիվանդությանը հատուկ է ներբանային ֆասցիայի բորբոքային եւ դեգեներատիվ փոփոխությունների զարգացումը։ Դրա հիմնական ախտանիշներն են ոտնաթաթի եւ սրունքաթաթային հոդի ցավերը։

Վեր բարձրացած ծայրամասով կոշիկ հագնելու հետեւանքով ոտնաթաթի ախտահարման ռիսկն առայժմ վարկած է։ Սակայն Վիկտորյա թագուհու համալասարանի ոտնաթաթի վիրաբուժության մասնագետ Թրեւոր Փայորը The Guardian-ին տված մեկնաբանության մեջ խորհուրդ է տվել հերթագայությամբ օգտվել մի քանի տեսակի կոշիկներից, որպեսզի պոտենցիալ բարդությունները նվազագույնի հասցվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է