• Latest news

Կորոնավիրուսը կարող է առաջացնել ուղեղի մահացու վտանգավոր ուռուցք․ գիտնականներ

25 սեպտեմբերի, 2020  09:43

SARS-Cov-2 նոր կորոնավիրուսը կարող է առաջացնել ուղեղի մահացու վտանգավոր ուռուցք կամ արագացնել արդեն եղածի զարգացումը։ Այսպիսի վարկած են առաջ քաշել Բեզմալեմ Վաքիֆի համալսարանի (Թուրքիա) գիտնականները։

Գիտնականները նման ենթադրություն են կատարել՝ պայմանավորված ուղեղի բջիջների հետ կորոնավիրուսի փոխազդեցության հնարավորությամբ, հայտնում է «Իզվեստիան»։

SARS-Cov-2-ի մակերեւույթին սպիտակուց կա, որն արտաքինից նման է սեպի։ Այդ սեպերը ստեղծում են, այսպես կոչված, թագը, որի շնորհիվ վիրուսին հաջողվում է կառչել բջջի ռեցեպտորից։ Դրա մակերեւույթին  ֆերմենտ կա, որը կոչվում է ԱՊՖ2։ Այս ֆերմենտը կարելի է գտնել մարդու օրգանիզմի հյուսվածքների մեծամասնության մեջ, այդ թվում՝ գլխուղեղի նեյրոններում, ինչպես նաեւ հատուկ հյուսվածքի օժանդակ բջիջներում, որոնք կազմում են կենտրոնական նյարդային համակարգի ծավալի գրեթե 40 տոկոսը։

Հարկ է նշել, որ կորոնավիրուսի եւ ուղեղի ուռուցքների միջեւ կապը դեռեւս ոչ մի բանով չհաստատված վարկած է, եւ շատերը դրան թերահավատությամբ են վերաբերվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է