• Latest news

Ինչո՞ւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են անբավարար արդյունավետ լինել

25 սեպտեմբերի, 2020  12:28

Նիդեռլանդների Լեյդենի Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, թե ինչու SARS-CoV-1 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը եւ հակամարմինների հիմքով դեղամիջոցները կարող են անբավարար արդյունավետ լինել։ Նրանք իրենց եզրահանգումները հրապարակել են Frontiers in Immunology ամսագրում։

Կորոնավիրուսի S-սպիտակուցը ամուր կապվում է АСЕ2 ռեցեպտորի հետ, որը գտնվում է լորձաթաղանթների բջիջների մակերեւույթին։ Մասնագետներին հաջողվել է հաշվել շփման նվազագույնը 18 կետ։ Հատկանշական է, որ այս միացության գլխավոր դոմենը չի փոփոխվել 2019 թվականի նոյեմբերին Չինաստանում նախնական բռնկման պահից ի վեր։ Սա նշանակում է, որ մարդու օրգանիզմը պետք է արտադրի հակամարմինների միանգամից մի քանի տեսակ, որոնք կարող են S-սպիտակուցն արգելափակել՝ կորոնավիրուսն արագ հաղթահարելու համար։

Գիտնականները SARS-CoV-1 վիրուսի եւ hACE2 ռեցեպտորի միջեւ հայտնաբերել են շփման միայն 8 կետ։ Սա նշանակում է, որ սուր շնչառական համախտանիշի վիրուսի դեմ հակամարմինները նույնքան արդյունավետ չեն լինի նոր կորոնավիրուսի դեմ։

Միջտեսակային համեմատությունների արդյունքները ցույց են տվել, որ մարդու АСЕ2-ի կառուցվածքը անչափ նման է կատվի АСЕ2-ին, ինչով է բացատրվում մարդկանց եւ կատուների միջեւ վիրուսի փոխանցման մեծ հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել