• Latest news

Գիտնականները ստեղծել են մարդու սրտի բջիջների առաջին ատլասը

25 սեպտեմբերի, 2020  21:21

Գիտնականները ստեղծել են մարդու սրտի բջիջների առաջին մանրակրկիտ ատլասը՝ Human Cell Atlas: Այն իրենից ներկայացնում է քարտեզների հավաքածու, որոնց վրա ներկայացված է շուրջ կես միլիոն բջիջ, եւ որոշված են դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիաները: Այդ մասին պատմում են Nature պարբերականում:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի մասնագետները նշում են, որ սրտի բջիջների հետազոտությունը բարդացված է տարբեր պատճառներով՝ մարդկանց եւ կենդանիների մոտ սրտերը տարբերվում են, իսկ լաբորատորիայում բջիջներ աճեցնելը բավականին բարդ է: Հավաքագրված տվյալների բազան կարող է դառնալ տեղեկագիրք բուժաշխատողների համար:

Փորձագետներն իրենց աշխատանքում օգտագործել են 14 առողջ մարդկային սրտի սառեցված բջիջներ: Նրանք պարզել են յուրաքանչյուր սրտաբջջի անհատական բնութագրիչները, այնուհետեւ ավելացրել են վերլուծված բջիջները քարտեզի վրա: Հաղորդվում է, որ բջիջներում ուսումնասիրվել է ՌՆԹ-ն ֆլոուռեսցենտային մարկերների օգնությամբ, ինչը հնարավորություն է տվել պարզել յուրաքանչյուր բջջի աշխատանքի մոլեկուլյար առանձնահատկությունները: Այդպես է ստացվել ատլասի համար հիմքը:

Հետազոտողները հայտնաբերել են սրտի տարբեր մասերում բջջային տարատեսակներ եւ զգալի տարբերություններ տարբեր սեռերի ներկայացուցիչների  շրջանում: Կանանց մոտ սրտի մկանային բջիջների՝ կարդիոմիոցիտների թիվն ավելի բարձր է՝ ի տարբերություն տղամարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել