• Latest news

Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են հաջողությամբ

30 սեպտեմբերի, 2020  18:21

Հաջողությամբ են ավարտվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները, որը մշակել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումն անցկացվելու է կամավորության սկզբունքով։ Սակայն «այն կարող է անհրաժեշտ լինել» մասնագիտական ռիսկերի առկայության դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գոծակալությունը։

Պարբերականի տեղեկություններով՝ նախատեսվում է անցկացնել «ԷպիՎակԿորոնա» կոչվող պատվաստանյութի հետգրանցումային կլինիկական փորձարկումներ։ Դրանց կմասնակցեն տարբեր տարիքի 5 հազար կամավորներ, այդ թվում՝ տարեցներ եւ քրոնիկական հիվանդություններով պացիենտներ։ «Ռոսպոտրեբնադզորի» տեղեկացմամբ՝ պատվաստանյութի գրանցումն ավարտվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը։

«Ռոսպոտրեբնադզորին» առընթեր «Վեկտոր» կենտրոնի զոոնոզային ինֆեկցիաների եւ գրիպի բաժնի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը նշել է, որ «ԷպիՎակԿորոնա» դեղամիջոցի թեստավորման առաջին փուլը ցուցադրել է իր լիակատար անվտանգությունն ու արդյունավետությունը․ դեղամիջոցը կարող է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց պաշտպանել նվազագույնը 6 ամիս։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ եւս մեկ ռուսական պատվաստանյութ՝ Գամալեի անվան գիտական կենտրոնի արտադրության «Սպուտնիկ-V»-ը («ԳամԿովիդՎակ») նույնպես հաջողությամբ է անցել փորձարկումները եւ գրանցվել օգոստոսին։ Ռուսաստանն աշխարհում առաջինն երկիրն է դարձել, որը գրանցել է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ սեփական պատվաստանյութը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել