• Latest news

Ինչպե՞ս կարող է պատերազմն ազդել երեխաների հոգեբանական վիճակի վրա

8 հոկտեմբերի, 2020  12:37

Պատերազմը բացասաբար է ազդում բոլոր երեխաների հոգեբանական վիճակի վրա, եւ երեխաները հատկապես խոցելի են դրա պատճառով առաջացող սթրեսի հանդեպ։ Այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Տաթեւ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ եթե անգամ երեխան բուն պատերազմը չի տեսել, նրա հոգեբանական վիճակի վրա կարող են ազդել աղմուկն ու որոտը, եթե գտնվում է մարտական գործողություններից ոչ հեռու ինչ-որ տեղ եւ այդ ամենը լսում է։ Եթե անգամ երեխան մարտական գործողություններից հեռու է գտնվում, ինչպես ընտանիքում, այնպես էլ հանրության շրջանում խոսակցությունները, լարվածությունը, սթրեսը նույնպես կարող են ազդել երեխայի հոգեվիճակի վրա, եւ երբեմն բերել հոգեսոմատիկ հիվանդությունների զարգացման։

Մասնագետի խոսքով՝ պատերազմի հետեւանքով սթրեսը կարող է երեխաների մոտ տարբեր կերպ դրսեւորվել։ Շատ բան կախված է երեխայի տարիքից եւ նրա զարգացման առանձնահատկություններից։

Մինչեւ 3 տարեկան երեխաների մոտ սովորաբար պատերազմի մասին տեղեկություն չկա, նաեւ նրանց «ես»-ը դեռեւս զարգացած չէ։ Սակայն նա կարող է զգալ ընտանիքում լարվածությունը եւ հասկանալ, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես սովորաբար։ Այս ամենը երեխայի մոտ կարող է առաջացնել բարձր տագնապայնություն, ճնշված վիճակ, հատկապես եթե ընտանիքը կորուստ է ունեցել։

Երեխաները 4-5 տարեկանից հետո արդեն ավելի լավ են հասկանում տեղի ունեցողը, սակայն պատերազմի հետ կապված լարվածության պատճառով սթրեսը նրանց մոտ կարող է ագրեսիվ վարքագիծ առաջացնել, ընդ որում՝ ագրեսիան կարող է ուղղված լինել ինչպես հենց իրեն, այնպես էլ շրջապատողներին․ երեխան, օրինակ, կարող է կծել իրեն կամ մյուսներին։

Շատ երեխաների մոտ պատերազմի հետեւանքով սթրեսը կարող է առաջացնել բարձր տագնապայնություն, քնելու, սնվելու, անգամ շնչառության հետ կապված խնդիրներ։

Մասնագետի խոսքով՝ որոշ երեխաներ իրենց ավելի ագրեսիվ են սկսում պահել, մյուսները, հակառակը, իրենց մեջ են ամփոփվում, ընկնում են ընդարմացման մեջ, ոչինչ անել չեն ուզում կամ չեն կարողանում։ Ոմանք մերժում են տեղի ունեցողը եւ փորձում իրենց հնարավորինս համարժեք պահել, բայց իրականում դա ամենեւին չի նշանակում, որ նրանք սթրես չեն ապրում։

Հոգեբանի խոսքով՝ եթե ծնողները տեսնում են, որ իրենց երեխայի մոտ պատերազմի պատճառով վախ է առաջացել, չի կարելի նրան ասել, որ վախենալը ամոթ է կամ հիմարություն, «չէ՞ որ դու արդեն մեծ ես»։ Եթե այդ վախերով չզբաղվեն, չօգնեն երեխային, դա կարող է բացասաբար անդրադառնալ հետագայում նրա հոգեվիճակի եւ վարքագծի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել