• Latest news

Գիտնականները պատմել են կյանքը բարելավելու եւ երկարացնելու արդյունավետ միջոցի մասին

11 հոկտեմբերի, 2020  16:19

5 տարվա ընթացքում ինտենսիվ մարզումները կարող են բարելավել առողջությունը, բարձրացնել կյանքի որակն ու դանդաղեցնել ծերացումը: Այդ մասին հայտնում են Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal պարբերականում:

Ծրագրում մասնակցել է 70-77 տարեկան շուրջ 7000 կամավոր, որոնք պատահականության սկզբունքով բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբում փորձարկվողները պետք է իրականացնեին բարձր ինտենսիվությամբ մարզումներ 4 րոպե տեւողությամբ 4 մոտեցմամբ շաբաթական 2 անգամ; երկրորդ խումբը մշտապես մարզվում էր չափավոր ինտենսիվությամբ շաբաթական 2 անգամ 50 րոպե տեւողությամբ: Երրորդ՝ վերահսկիչ խմբում կամավորները խորհուրդ են տվել կատարել վարժություններ՝ համաձայն Նորվեգիայի առողջապահության համակարգի ընթացիկ խորհուրդների:

5 տարի անց կամավորների ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջությունը բարելավվել էր այն խմբում, որտեղ կատարում էին բարձր ինտենսիվությամբ վարժություններ: Դրանում 5 տարվա ընթացքում մահացել է մասնակիցների ընդամենը 3 տոկոսը, երկրորդ խմբում՝ 6 տոկոսը: Չնայած տարբերությունը վիճակագրական առումով նշանակալի չի համարվում՝ գիտնականները ենթադրում են, որ ինտենսիվ պարապմունքներն իսկապես երկարացնում են կյանքը: Ուշագրավ է, որ վերահսկիչ խմբի մասնակիցների շրջանում մահացել է 4,5 տոկոսը: Դա կարելի է բացատրել նրանով, որ նրանք մարզվել են ավելի շատ եւ ավելի ինտենսիվ, քան երկրորդ խմբի մասնակիցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել