• Latest news

Ավելի քան 40 տարի օգտագործվող բետա-բլոկատորը յուրահատուկ սրտապաշտպան հատկություններ ունի

13 հոկտեմբերի, 2020  09:54

Մետոպրոլոլը բետա-բլոկատորային դասի դեղամիջոց է, որն օգտագործվում է ավելի քան 40 տարի եւ ունի յուրահատուկ սրտապաշտպան հատկություններ: Այսպիսի եզրակացության են հանգել Centro Nacional de Investigaciones Cardiovasculares (CNIC)-ի, Fundación Jiménez Díaz University Hospital-ի եւ Cardiovascular Disease Research Network (CIBERCV)-ի գիտնականները:

Ինչպես փոխանցում է News-medical.net-ը, մասնագետները ուսումնասիրության մեջ ներգրավել են կրծողների, որոնց շնորհիվ հաջողվել է սրտի նոպայի ընթացքում գրանցել մետոպրոլոլի սրտպաշտպան ազդեցությունը: Հետաքրքիր է, որ հայտնաբերված հատկությունները բնորոշ չեն այլ բետա-բլոկատորներին։

Գիտնականների խոսքով՝ նեյտրոֆիլային բջիջները ոչ միայն պաշտպանում են վարակից, այլեւ կարող են դառնալ գերակտիվ այլ իրավիճակներում, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի ժամանակ՝ այդ դեպքում դրանք կարող են զգալի լրացուցիչ վնաս հասցնել սրտին: Մետոպրոլոլը ի վիճակի է սահմանափակել այս հիպերակտիվացումը, դրանով իսկ կանխելով ինֆարկտի հետ կապված բորբոքային վնասվածքները:

Բացի սրտի վրա ունեցած ազդեցությունից, ուսումնասիրության շրջանակներում գիտնականները նաեւ գնահատել են տարբեր բետա-բլոկատորների ազդեցությունը բորբոքային հիվանդությունների այլ մոդելների վրա, ինչպիսիք են թոքերի վնասվածքը եւ պերիտոնիտը: Հետազոտված բոլոր մոդելներում մետոպրոլոլը միակ բետա-բլոկատորն է եղել, որը կարողացել է սահմանափակել օրգանների վնասվածքները, որոնք առաջանում են նեյտրոֆիլների գերակտիվացման պատճառով։

Չնայած իրենց ազգակցական քիմիական կառուցվածքին, բետա-բլոկատորների դասի յուրաքանչյուր դեղամիջոց տարբեր կերպ է փոխազդում բետա-1 ադրենոռեցեպտորների հետ: Մետոպրոլոլի դեպքում տեղի է ունենում բետա-1 ադրենոռեցեպտորի կառուցվածքի ներբջջային յուրահատուկ փոփոխություն։ Ռեցեպտորը բացվում է այնպես, որպեսզի կարողանա փոխազդել մոտակա այլ սպիտակուցների հետ, որոնք միջնորդում են մետոպրոլոլի յուրահատուկ ազդեցությունը նեյտրոֆիլների ակտիվության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել