• Latest news

Գիտնականները մշակել են կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ

15 հոկտեմբերի, 2020  16:55

Օքսֆորդի համալսարանի գիտնականները մշակել են նոր թեստ, որը կարող է կորոնավիրուսային ինֆեկցիան հայտնաբերել 5 րոպեից պակաս ժամանակահատվածում։

Այս մշակումը կարելի օգտագործել օդանավակայաններում եւ ընկերություններում զանգվածային շտապ թեստավորման համար, հայտնում է Reuters-ը։ Օքսֆորդի համալսարանի  ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Ախիկ Կապանիդիսը նշել է, որ գյուտի միջոցով կորոնավիրուսի առկայության ստուգումը կարելի հեշտ ու արագ կատարել։

Կորոնավիրուսը հայտնաբերելիս թեստը բարձր ճշգրտություն է ցուցադրում, ընդ որում՝ կարող է այդ վիրուսը տարբերակել մյուսներից։ Թեստը հակագենային է, ինչը նշանակում է, որ հայտնաբերում է հակագեները (վիրուսային սպիտակուցները)։ Գիտնականների կարծիքով՝ այս սխեմայով աշխատող սարքերը թույլ կտան կատարել ավելի արագ եւ զանգվածային թեստավորում, սակայն արդեն գոյություն ունեցող նմուշները ճշգրտությամբ դեռեւս զիջում են մոլեկուլային ՊՇՌ թեստերին։

Օքսֆորդի գիտնականները հույս ունեն փորձնական նմուշը թողարկել 2021 թվականի սկզբին։ Նախատեսվում է եւս 6 ամիս հետո ներկայացնել հաստատված մոդելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել