• Latest news

Գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

16 հոկտեմբերի, 2020  21:27

Հոնկոնգի համալսարանից գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology-ում:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, մասնագետները հայտնաբերել են, որ ռանիտիդին վիսմուտ ցիտրատ (RBC) դեղամիջոցը, որը կիրառվում է խոցի դեմ, կարող է արդյունավետ լինիել SARS-CoV-2-ի դեմ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն ավելի քան 1000 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված բջիջներում վիրուսային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ մեղմում է վիրուսասոցացված թոքաբորբը: Ավելին, այն զգալիորեն նվազեցնում է հիմնական հակաբորբոքային ցիտոկինների եւ ծանր դեպքերում հեմոկինների մակարդակը վարակված կենդանիների մոտ ծանր դեպքերում:

Հատկանշական է նաեւ այն, որ RBC-ը դրսեւորում էցածր ցիտոտոքսիկություն, իսկ սելեկտիվության ինդեքսը հավասար է 975-ի: Այդպիսով, այդ դեղամիջոցն ավելի անվտանգ է, քան ռեմդեսիվիրը՝ կորոնավիրուսի դեմ մեկ այլ պոտենցիալ դեղամիջոց, որն ունի սելեկտիվության ցածր ինդեքս, որը հավասար է 129-ի:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է