Հայաստանում հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակման 364 պացիենտ, որոնց վիճակը գնահատվում է ծանր, 94 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Եվս 35 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 61 460 դեպք: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 1465 նոր դեպք. դա նոր դեպքերի ռեկորդային թիվ է Հայաստանի համար:
Այժմ փաստացի բուժվում է 13 919 մարդ (ընդ որում, մեկ օրում նրանց թիվն ավելացել է 2400-ով): Պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվել է 47 541 մարդ (422-ը վերջին մեկ օրում), մահացել է 1056 պացիենտ (10-ը վերջին մեկ օրում):
Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ձեռքերն ախտահամել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր