Պենսիլվանիայի բժշկական քոլեջի հետազոտողների կարծիքով` բերանի ողողման համար որոշ հակասեպտիկներ եւ հեղուկներ կարող են ապաակտիվացնել կորոնավիրուսները:
Նրանց խոսքով` այս հեղուկներից մի քանիսը կարող են օգտակար լինել վարակվելուց հետո վիրուսային բեռը կամ բերանում վիրուսների քանակը նվազեցնելու համար` այդպիսով նվազեցնելով SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը:
Նոր հետազոտության ընթացքում վերոհիշյալ գիտնականները բերանի եւ կոկորդի ողողումների մի քանի հեղուկ են փորձարկել լաբորատոր պայմաններում` ստուգելով դրանց` մարդկային կորոնավիրուսները ապակտիվացնելու ունակությունը: Փորձարկվող նյութերի ցանկում ներառված էր մանկական շամպունի մեկ տոկոսանոց լուծույթը, ջրածնի պերեկիսի հիմքով եւ առանց դրա քթի լվացման եւ բերանի ողողման հեղուկներ:
Ինչպես պարզվել է, մանկական շամպունի լուծույթը երկու րոպե շփումից հետո ապաակտիվացրել է կորոնավիրուսի ավելի քան 99.9 տոկոսը: Քթի լվացման եւ բերանի ողողումների հեցղուկները նույնպիսի արդյունք են ցույց տվել, սակայն` ընդամենը 30 վայրկյանի ընթացքում:
Հիշեցնենք, որ վերջերս Բրիստոլի համալսարանի ստոմատոլոգիայի պրոֆեսոր Մարտին Ադին ասել էր, որ, իր կարծիքով, ատամի մածուկով ատամների կանոնավոր մաքրումը, կանխարգելիչ այլ միջոցների հետ մեկտեղ (դիմակ կրել, հեռավորությունը պահպանել, լվանալ ձեռքերը) կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր