Կոճապղպեղը կարող է բացասաբար ազդել աղիների վրա եւ լուծի հանգեցնել: Իսկ դաշտանի ընթացքում այս մթերքը կանխում է արյան մակարդումը, քանի որ հակաթրոմբոցիտային ազդեցություն ունի: Այս մասին զգուշացնում են Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
Ցուրտ սեզոնին կոճապղպեղը հատկապես տարածված է, քանի որ համարվում է, որ այն թեթեւացնում է մրսածությունը: Սակայն մասնագետները կանանց խորհուրդ են տալիս զգույշ լինել այս նթերքն օգտագործելիս, քանի որ դրա հակաթաղանթային հատկությունները կարող են դաշտանային արյունահոսության հետ կապված խնդիրներ առաջացնել:
Հղի կանանց նույնպես խորհուրդ չի տրվում նույնիսկ փոքր քանակությամբ կոճապղպեղ օգտագործել, քանի որ կան ապացույցներ, որ դա մեծացնում է վիժման վտանգը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր