• Latest news

Կինն ամբողջ 8 ամիս տառապում է COVID-19-ի ախտանիշներից

27 հոկտեմբերի, 2020  14:25

Անգլիական Քոլչեսթեր քաղաքից (Էսեքս կոմսություն) 51-ամյա Ջոան Ռոջերսը 8 ամիս տառապել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով։

Ջոանը հիվանդացել է հունվարի վերջին, բայց առաջին 2 շաբաթներին մտածում էր, որ սովորական մրսածությամբ է հիվանդ, հայտնում է Daily Mirror պարբերականը։ Այնուհետեւ նրա վիճակը վատթարացել է, եւ նրան փետրվարի 15-ին հիվանդանոց են տեղափոխել։

Ջոանի մոտ 24 ժամում թոքաբորբ է ախտորոշվել, եւ նրան ստիպված էին դնել արհեստական կոմայի մեջ, իսկ հետո կատարել շնչափողահատում եւ միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այդ ժամանակ բժիշկները չգիտեին, որ պացիենտը վարակված է COVID-19-ով։

Միայն 17 օր հետո է կատարվել կորոնավիրուսի ախտորոշման թեստ, եւ արդյունքը դրական է եղել։

«Կարծում եմ, որ սա Մեծ Բրիտանիայում գրանցված կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է»,- նշել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն։

Հատկանշական է, որ անգամ 8 ամիս հետո Ջոանը շարունակում է տառապել այնպիսի ախտանիշներով, ինչպես հոգնածությունը, տագնապայնությունը եւ մկանային ցավերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել