• Latest news

COVID-19-ով 54 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին, 447-ը սպասում է հոսպիտալացման հերթում

27 հոկտեմբերի, 2020  17:10

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով 54 պացինետ միացված է թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերին։ Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ 740 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, իսկ չափազանց ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում է 155 պացիենտ։

Կրոնավիրուսային ինֆեկցիայով 2401 քաղաքացի հիմա բուժում է ստանում ստացիոնարում։ 447 պացիենտ հոսպիտալացման կարիք ունի, սպասում են հերթում, քանի որ հիվանդանոցներում միայն 374 ազատ մահճակալ կա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1600 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 410-ի։

Համավարակի ամբողջ ընթացքում կատարվել է 382 938 թեստ, որից 3397-ը կատարվել է վերջին մեկ օրում։ Այս պահին բուժում է ստանում 27 027 պացիենտ։ Նրանց թիվը մեկ օրում աճել է 914-ով։ Վերջին տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 51 814 մարդ, վերջին մեկ օրում՝ 652։

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 1222-ի։

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը կրկին աշխարհում 11-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով։ Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մեր երկրում այսօրվա դրությամբ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 27 119 դեպք եւ 412 մահ (այս ցուցանիշով մեր երկիրը աշխարհում 23-րդ տեղում է)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել