• Latest news

Դեռահասը բախվել է կորոնավիրուսի հազվադեպ բարդության եւ պատմել վերապրածի մասին

28 հոկտեմբերի, 2020  11:15

ԱՄՆ Տեխաս նահանգի Լաբոք քաղաքից 17-ամյա Զաքարիա Արեդոնդոն բախվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հազվադեպ բարդության եւ պատմել, թե ինչպես է ընթացել իր հիվանդությունը եւ ինչի միջով է ստիպված եղել անցնել։ Նրա պատմությունը ներկայացրել է The Mirror պարբերականը։

Զաքարիան եւ նրա երեք ազգականները 2020 թվականի օգոստոսին հիվանդացել էին COVID-19-ով։ Դեռահասի մոտ սկզբում ընդհանրապես ոչ մի ախտանիշ չի եղել, սակայն մի քանի շաբաթ հետո նրա վիճակը կտրուկ վատացել է, եւ ստիպված էին նրան հոսպիտալացնել։

Դեռահասի մոտ տենդ է սկսվել, ջերմությունն անցել է 39 աստիճանից, առաջացել է դիարեա եւ սրտխառնոց։ Պացիենտի մոտ ախտորոշվել է երեխաների եւ դեռահասների բազմահամակարգային բորբոքման համախտանիշ՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի հազվադեպ բարդություն։ Հիվանդության հետեւանքով զարգացել է սրտային անբավարարություն, եւ դեռահասը որոշ ժամանակ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։

«Ես պառկած էի այնտեղ, եւ ինձ թվում էր, թե ընկնում եմ։ Ինչ-որ պահի մտածեցի, որ մահացած եմ»,- պատմել է Զաքարիան։

Դեռահասը հիմա տանն է, վերականգնվում է եւ սովորում հեռավար։ Նրա մոր խոսքով՝  այն, որ նա ողջ է մնացել, կարելի է իսկական հրաշք համարել։

Երեխաների եւ դեռահասների բազմահամակարգային բորբոքման համախտանիշը օրգանիզմի մի քանի համակագերը միաժամանակ ախտահարող բորբոքային պրոցես է, որի դեպքում բարձրանում է երեխաների ջերմությունը, իջնում է ճնշումը, հայտնվում են այնպիսի խնդիրներ, ինչպես թթվածնային անբավարարությունը եւ որոշ դեպքերում օրգանների չգործելը։ Համախտանիշն առանձին դեպքերում կարող է հասցնել մահվան։ Հիվանդության մասին տեղեկություններն առաջին անգամ հայտնվել են 2020 թվականի մայիսին, դեպքեր են հայտնի ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել