• Latest news

Ռուսաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսներ են գտել

29 հոկտեմբերի, 2020  09:53

«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները Ռուսաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսներ են գտել։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի կենտրոնի գենոմիկայի եւ հետգենոմային հետազոտությունների խմբի ղեկավար Աննա Սպերանսկայան։

Առայժմ հայտնի չէ, թե վիրուսի հատկապես ինչ տեսակներ են հայտնաբերվել ռուսական չղջիկների մոտ․ այս հարցը դեռ ուսումնասիրվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելին՝ հետազոտության ժամանակ չղջիկների մոտ գտնվել են էլի մի ամբողջ շարք վիրուսներ։

Մասնագետի խոսքով՝ ռուսական չղջիկներն իրականում ավելի վտանգավոր չեն, քան մյուս վայրի կենդանիները, ինչպես աղվեսները կամ ոզնիները, որոնք նույնպես կարող են մարդու համար վտանգավոր հիվանդությունների փոխանցողներ լինել։

Նշենք, որ չղջիկները համարվում են մեծ թվով վիրուսների շտեմարան․ վիրուսները նրանց օրգանիզմներում էվոլյուցիայի են ենթարկվում եւ ձեռք բերում մարդու համար վտանգավոր ձեւ։ Ընդ որում՝ չղջիկներն իրենք աչքի են ընկնում այդ վիրուսների հանդեպ մեծ դիմացկունությամբ եւ բացառիկ երկարակյացությամբ։ Վերջերս կատարված հետազոտության ժամանակ սինգապուրցի գիտնականները պարզել են, թե դա ինչի հետ է կապված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ