• Latest news

Ինչպիսի՞ն է համերգասրահում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

6 նոյեմբերի, 2020  11:00

Մարտին Լյութերի անվան Հալե-Վիտենբերգ համալսարանի (Գերմանիա) գիտնականները հետազոտություն են կատարել Լեյպցիգ-Արենայում փորձարարական փոփ համերգի ժամանակ՝ պարզելու համար, թե ինչպիսին է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը համանման միջոցառումներում։

Նրանք մոդելավորել են համերգի մասնակիցների վարքագծի մի քանի տարբերակներ։ Կամավորներին բաժանել են 3 խմբի՝ առաջին խմբում պետք է խստորեն պահպանեին սոցիալական հեռավորությունը, երկրորդ խմբում՝ մեղմացումներով, իսկ երրորդ խմբում ընդհանրապես չպետք է պահպանեին։ Փորձի բոլոր մասնակիցները շնչադիմակներով էին, նրանք նաեւ ունեին ֆլուորեսցենտային ախտահանող միջոցներ եւ օդում աերոզալային կաթիլների տարածման ու շրջանառման վերահսկման հատուկ միջոցներ։

Մասնակիցները 10 ժամ շարունակ տեղաշարժվել են համերգասրահով, այցելել բուֆետ եւ զուգարաններ, հայտնում է Medportal.ru-ն։

Գիտնականները հետազոտության արդյունքներով գնահատել են այդպիսի միջոցառման ժամանակ կորոնավիրուսի տարածման հավանականությունը «ցածրից» մինչեւ «շատ ցածր», եթե, իհարկե, կազմակերպիչներն ապահովեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ որակյալ օդափոխություն, սահմանափակ տարողություն, մի քանի ելքերով դահլիճում հայտնվելու հնարավորություն։ Հատկանշական է, որ առավել մեծ թվով անձնական շփումներ են տեղի ունեցել ոչ թե համերգի ժամանակ, այլ երբ մարդիկ դահլիճից դուրս են եկել, մի բան են կերել բուֆետում եւ մտել են զուգարաններ։

Այս հետազոտությունը դեռեւս չի գրախոսվել եւ առայժմ նախնական հրատարակությամբ է հրապարակվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է