• Latest news

Արեւի լույսը կարող է իսկապես մահացու վտանգավոր լինել․ հետազոտություն

21 նոյեմբերի, 2020  22:07

Արեւի լույսը կարող է իսկապես մահացու վտանգավոր լինել՝ Վաշինգտոնի պետական համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային կենսաբանության դպրոցի գիտնականները պարզել են, որ ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունը առաջացնում է ԴՆԹ-ի նախկինում անհայտ տիպի վնասվածք, որը հանգեցնում է մաշկի ագրեսիվ քաղցկեղի: Նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Cell Report-ում, իսկ գիտական աշխատանքի մասին հակիրճ հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտության հեղինակները մեկ ամսվա ընթացքում 15 անգամ ուլտրամանուշակագույն լույսով 8 վայրկյանով ճառագայթել են խմորիչ բջիջների 150 գաղութներ: Դրանից հետո բջիջներից մեկուսացվել է ԴՆԹ-ն, որն այնուհետեւ ենթարկվել է ամբողջական գենոմի հաջորդականացման, այսինքն պարզվել է կրկնակի շղթայի ամբողջական նուկլեոտիդային հաջորդականությունը: Գիտնականներին հաջողվել է նույնականացնել ուլտրամանուշակագույնով պայմանավորված 50 000 մուտացիաներ: Ընդ որում, մուտացիաների մոտ կեսը, պարզվել է, կապված է մելանոմայի զարգացման հետ:

Մինչ վերջերս համարվում էր, որ ուլտրամանուշակագույնից վնասվածքները սահմանափակվում են ԴՆԹ-ի երկու հիմքերով` ցիտոզինով (C) կամ թիմինով (T): Սակայն գիտնականները պարզել են, որ մուտացիաները նաեւ երբեմն ազդում են ադենինի վրա (A): Ավելին, արեւի լույսի մաս հանդիսացող ուլտրամանուշակագույն B-ի (315-280 նանոմետր) մեկ եւ կարճաժամկետ ազդեցությունը նույնպես առաջացնում է ատիպիկ մուտացիաներ:

Նշենք, որ մաշկի քաղցկեղը համարվում է չարորակ ուռուցքների առավել մահացու տեսակներից մեկը, քանի որ այն արագորեն բերում է մետաստազների առաջացման: Ռիսկի գործոններից մեկը արեւի ուղիղ ճառագայթների երկարատեւ ազդեցությունն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել