2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք` 24 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 11-ի դրությամբ սնկից թունավորման ընդամենը 12 դեպք էր գրանցվել՝ 20 տուժածով, այսինքն, թունավորման 8 դեպքերը տեղի են ունեցել վերջին ամսվա ընթացքում:
Հիշեցնենք նաեւ, որ բոլոր՝ ոչ միայն սնկից թունավորումների դեպքերը Երեւանում, ըստ շտապօգնության տվյալների, այս տարվա վեց ամիսների ընթացքում 700-ն էին՝ մի փոքր ավելի, քան անցած տարվա 638-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր