• Latest news

Հայաստանում սնկից թունավորման 20 դեպք է գրանցվել՝ 29 տուժածով

5 օգոստոսի, 2014  10:46

2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք` 24 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 11-ի դրությամբ սնկից թունավորման ընդամենը 12 դեպք էր գրանցվել՝ 20 տուժածով, այսինքն, թունավորման 8 դեպքերը տեղի են ունեցել վերջին ամսվա ընթացքում:

Հիշեցնենք նաեւ, որ բոլոր՝ ոչ միայն սնկից թունավորումների դեպքերը Երեւանում, ըստ շտապօգնության տվյալների, այս տարվա վեց ամիսների ընթացքում 700-ն էին՝ մի փոքր ավելի, քան անցած տարվա 638-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել