• Latest news

Հայտնի հակաօքսիդանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

30 նոյեմբերի, 2020  18:11

Ռեսվերատրոլը կարող է ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսի կրկնապատկումը՝ պարզել են չինացի գիտնականները: Ավելի վաղ այդ միացությունը հակավիրուսային ակտիվություն է ցուցաբերել դենգե, Զիկա վիրուսների, գրիպի եւ Մերձարեւելյան շնչառական համախտանիշ վիրուսի դեմ, հաղորդում է News-Medical.net-ը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ բարձր կոնցետրացիայում ռեսվերատրոլը չի ազդել առողջ բջիջների կենսունակության վրա: Վիրուսի վրա դրա ազդեցությունը գիտնականները գնահատել են մի քանի փորձերի շրջանակում: Փորձերից մեկում գիտնականները մշակել են բջիջները ռեսվերատրոլով մինչ վիրուսով վարակվելը, իսկ մյուսում ռեսվերատրոլը ներարկվել է արդեն SARS-CoV-2-ով վարակված բջիջներում:

Պարզվել է, որ ռեսվերատրոլը մինչեւ վարակումը կիրառվելը ունակ է եղել ճնշել վիրուսի կրկնապատկումը միայն 20 տոկոսով: Իսկ ահա ռեսվերատրոլով հետագա մշակումն առաջացրել է վիրուսի կրկնապատկման 98 տոկոսանոց նվազեցում: Դա նշանակում է, որ ռեսվերատրոլը արդյունավետ է եղել նաեւ վիրուսի ներկայությամբ:

Ինչպես պարզվել է, ռեսվերատրոլը կարող է ինհիբիրացնել վիրուսի կրկնապատկումը 64 տոկոսով եւ կանխել բջիջների վիրուսի ներթափանցումը: Հավանական է, որ այդ նյութի հակավիրուսային ակտիվությունն իրականացվում է SIRT1 սպիտակուցի ազդանշանային ակտիվության միջոցով:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է