• Latest news

Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլի գրեթե աննկատելի ախտանիշները

4 դեկտեմբերի, 2020  12:38

Վաղ փուլում կորոնավիրուսային վարակը կարող է գրեթե անտեսանելի ախտանիշներով դրսեւորվել, ինչպիսիք են չորությունը քթի մեջ, ավշային հանգույցների բորբոքումը, կոկորդի ցավը եւ հազը: Նման կարծիք է «Լենտա»-յի հետ զրույցում հայտնել իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկը:

«Սրանք ամենաննկատ ախտանիշներն են հիվանդության վաղ փուլերում: Դրանք հայտնվում են, քանի որ վիրուսն առաջին հերթին նստում է բերանի եւ քթի լորձաթաղանթների վրա»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով` թոքաբորբով հիվանդների զանգվածային հոսպիտալացման ժամանակ այդ ախտանիշներն ակնհայտ չէին:

«Սակայն այժմ, երբ ՊՇՌ ախտորոշումն ընդլայնվել է եւ սկսել են ավելի շատ թեստեր անցկացնել, սկսել են ուշադրություն դարձնել, որ որոշ մարդիկ ասիմպտոմատիկ են թվում, սակայն իրականում, եթե ուշադիր նայեք, ախտանիշներ, այնուամենայնիվ, կան»,- ասել է Բոլիբոկը:

Ավելի վաղ մասնագետները հայտնել էին նաեւ, որ COVID-19-ը դրսեւորվում է ոչ միայն շնչառական համակարգի ախտանիշներով, այլ նաեւ` աղեստամոքսային տրակտի գործունեության խանգարումներով: Կարող են նաեւ մաշկի հետ կապված խնդիրներ, անքնություն եւ ՍՇՎՎ-ի ցանկացած այլ ախտանիշ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել