• Latest news

Արեւի լույսն իսկապես դանդաղեցնում է կորոնավիրուսսի տարածումը. հետազոտություն

18 դեկտեմբերի, 2020  09:48

Արեւի լույսն իսկապես արդյունավետ է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման դեմ: Այսպիսի եզրակացություն են կատարել Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետազոտողները վարակումների դեպքերի թիվը վերլուծել են միեւնույն երկրներում, բայց շրջակաա միջավայրի փոփոխվող պայմաններով, այդ թվում՝ ջերմաստիճանի, խոնավության, տեղումների եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման: Նման մոտեցումը թույլ է տալիս խուսափել կողմնակի գործոնների ազդեցությունից, օրինակ՝ բարեկեցության եւ սոցիալական ինստիտուտների զարգացման մակարդակի, որոնք չի կարելի անտեսել տարբեր երկրների համեմատելիս:

Գիտնականները հաշվի են առել նաեւ կլիմայական պայմանների փոփոխության եւ կորոնավիրուսով վարակման մակարդակի միջեւ ընկած ժամանակահատվածի հետաձգումը, քանի որ վարակման եւ առաջին ախտանիշների ի հայտ գալու միջեւ գաղտնի շրջանը հասնում է միջինը 4-7 օրվա, դրանից բացի, թեստավորումը եւս ժամանակ է պահանջում:

Պարզվել է, որ Լոս Անջելեսին հատուկ մայիսից հունիս արեգակնային ճառագայթման հետ ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթման քանակության մեծացումը 1 տոկոսով նվազեցնում է հիվանդության նոր դեպքերի թիվը: Ինչպես կանխատեսում է մոդելը, չափավոր կլիմայով հյուսիսային տարածաշրջաններում հունվարից հունիս COVID-19-ի նոր դեպքերի մակարդակը արեւոտ օրերի թվի ավելացման շնորհիվ նվազում է 7,4 տոկոսով:

Գիտնականները, սակայն, նշում են, թե չի կարելի, իհարկե, հույսը դնել միայն արեգակի վրա. հիվանդացության զգալի նվազեցման համար ավելի արդյունավետ է սոցիալական հեռավորության պահպանումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել