• Latest news

Գիտնականները մարդու օրգանիզմում ֆերմենտ են գտել, որն ազդում է կորոնավիրուսի տարածման վրա

11 հունվարի, 2021  16:22

Գիտնականները մարդու օրգանիզմում ֆերմենտ են գտել, որն ազդում է օրգանիզմում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման վրա: Վկայակոչելով Տյուբինգենի համալսարանի գիտնականներին՝ Merkur պորտալը հայտնում է, որ խոսքը գուանիլատկինազա 1 (GK1) ֆերմենտի մասին է:

Գիտնականները ստեղծել են վիրուսի համակարգչային մոդելը, որի միջոցով պարզել են, որ բջջի մեջ ընկնելիս վիրուսի մասնիկը նրան ստիպում է արտադրել որոշակի նյութեր, որոնք թույլ են տալիս ինֆեկցիային ներս մտնել: Այդպիսի նյութերից մեկն է նաեւ GK 1 ֆերմենտը:

Հետազոտության ժամանակ գիտնականները բջջից հեռացրել են այդ ֆերմենտը, որից հետո կորոնավիրուսի տարածումը դադարել է:

Հետազոտության հեղինակներից Անդրեաս Դրեգերը նշել է, որ օրգանիզմում գուանիլատկինազա 1 ֆերմենտի առկայությունը ոչ մի կերպ չի ազդում առողջության վրա: Ուստի օրգանիզմում դրա արտադրումը կարելի է ժամանակավորապես կասեցնել՝ հետեւանքներից չվախենալով: Դա ներկայումս անելու մեթոդներն ուսումնասիրում են Համբուրգի Ֆրանգոուֆերի ինստիտուտից մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել