• Latest news

COVID-19 թե ավտոպատահար. ինչի՞ հետեւանքով է ավելի բարձր մահվան ռիսկը 55-64 տարեկան մարդկանց շրջանում

24 հունվարի, 2021  16:35

European Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են COVID-19-ից մահացությունը՝ կախված տարիքային ցուցանիշներից: Ինչպես պարզվել է, հիվանդությունն իսկապես շատ վտանգավոր է միջին տարիքի մարդկանց համար. նրանց դեպքում կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը 200 անգամ ավելի բարձր է, քան ավտոպատահարից:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ գիտնականները վերլուծել են ավելի քան 1000 գիտական հոդված եւ կառավարական փաստաթուղթ: Վերջնական վերլուծության մեջ ներառվել է 27 հետազոտություն, որոնք անցկացվել են 34 երկրներում:

Ավելի վաղ COVID-19-ի հետեւանքով մահացության մասին հետազոտությունները ցույց են տվել, որ վարակն ամենամեծ վտանգը ներկայացնում է տարեց մարդկանց համար: Սակայն այնուհետեւ պարզվել է, որ նաեւ միջին տարիքի (45-65 տարեկան) մարդիկ նույնպես գտնվում են ավելի բարձր ռիսկի խմբում, քան երիտասարդները:

Վերլուծությունը հաստատել է, որ COVID-19-ից մահանալու ռիսկն աճում է տարիքի հետ: 25 տարեկանում այդ ռիսկը կազմում է 10000 հիվանդի դեպքում 1 պացիենտ՝ ներառյալ առանց ախտանշանների եւ չախտորոշված դեպքերը: 60 տարեկանում այդ ռիսկը կազմում է արդեն 1 դեպք 100-ի շրջանում:

Գիտնականների խոսքով՝ բրիտանական վիճակագրության տվյալները վկայում են, որ 55-64 տարեկան մարդու մոտ կորոնավիրուսային վարակից մահանալու ռիսկը 200 անգամ ավելի բարձր է, քան ավտովթարի հետեւանքով մահվան վտանգը:

«Մեր տվյալները համաձայնեցվում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների տվյալների հետ: Երկրում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի շուրջ 40 տոկոսը 45-75 տարեկան մարդկանց շրջանում է գրանցվել: Համեմատության համար 45 տարեկանից ցածր մարդկանց եւ երեխաների շրջանում այդ թիվը կազմել է 3 տոկոս»,- ասել է հետազոտության հեղինակ, Դորթմունտի համալսարանի պրոֆեսոր Էնդրու Լեւինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել