• Latest news

Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ մարդ վարակն ասիմպտոմատիկ է տանում. հետազոտություն

26 հունվարի, 2021  16:20

Այսօր կորոնավիրուսն ասիմպտոմատիկ կերպով տանողներ շատ կան, ինչը շարունակում է համավարակի առեղծվածներից մեկը մնալ: Շատ գիտնականներ փորձում են պարզել, թե ինչու են հավասար պայմաններում որոշ մարդիկ հիվանդանում COVID-19-ով, իսկ մյուսները նույնիսկ չեն էլ կասկածում, որ վարակված են:

Medportal.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի գիտնականները վերլուծել են ամենախոշոր հետազոտությունները եւ զեկույցները եւ նոր տվյալներ են ստացել ասիմպտոմատիկ կրողների վերաբերյալ:

Համավարակի բռնկման առաջին ամիսներին գիտնականները ենթադրում էին, որ ասիմպտոմատիկ դեպքերի մասնաբաժինը կարող է 80 տոկոսի հասնել, հետագայում այս ցուցանիշը հասավ 50 տոկոսի: Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ վարակվածների թիվը, ում մոտ ախտանիշներ չեն զարգանում, հասնում է 17-20 տոկոսի: Մարդկանց կեսից ավելիի մոտ, ում բժիշկներն ի սկզբանե ասիմպտոմատիկ էին համարում, ժամանակի ընթացքում հիվանդության նշաններ, այնուամենայնիվ, առաջանում էին:

Scripps Research ինստիտուտի գիտնականների կողմից իրականացված նոր ուսումնասիրությունը 61 գլոբալ հետազոտություն է ներառում, այդ թվում` երկու խոշորագույն ազգային զեկույց Մեծ Բրիտանիայից եւ Իսպանիայից, որոնք ավելի քան 1.8 միլիոն մարդ են ընդգրկել:

Արդյունքները ցույց են տվել, որ վարակվածների առնվազն մեկ երրորդն ասիմպտոմատիկ կրողներ են: Բացի այդ, ըստ 14 երկայնական հետազոտության, այդպիսի հիվանդների գրեթե երեք քառորդը հետագայում վարակի ոչ մի ախտանիշ չի ցուցաբերում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել