• Latest news

Վիտամին D-ն՝ կորոնավիրուսի կանխարգելման համար. նոր տվյալներ

29 հունվարի, 2021  11:08

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման գործում վիտամին D-ի արդյունավետության շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել, եւ արդյունքները հաճախ հակասական են եղել: Իռլանդիայի առաջատար համալսարանների մասնագետները պնդում են, որ այս վիտամինը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսը կանխարգելելու համար:

Ինչպես հայտնում է Irish Independent-ը, հղում անելով մի շարք ուսումնասիրությունների եւ այլ երկրների փորձին, մասնագետները համապատասխան նամակ են ուղարկել Իռլանդիայի կառավարությանը՝ առաջարկելով վիտամին D-ն ներառել կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցների ցուցակում:

Նրանց կարծիքով, վիտամին D-ի ամենօրյա ընդունումը կարող է էապես նվազեցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը, պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից եւ մահվան ելքից: Մասնագետներն առաջարկել են ընդունել այս վիտամինը որպես կանխարգելիչ խորհրդատվություն՝ ձեռքերը լվանալու, սոցիալական հեռավորության, դիմակներ կրելու եւ տարածքները օդափոխելու հետ մեկտեղ: Նրանց կարծիքով, բնական ճանապարհով` սննդից, ինչպես նաեւ արեւի լույսից, հատկապես ձմռանը, անհնար է ստանալ այս տարրի բավարար քանակ:

Մասնագետների կարծիքով՝ վիտամինի օպտիմալ օրական դոզան, որը կարելի է ընդունել համավարակի ժամանակ, կազմում է 20-25 միկրոգրամ: Տարեցները, ավելորդ քաշով պացիենտները եւ մուգ մաշկ ունեցող մարդիկ նախ պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ:

Գիտնականները որպես օրինակ են բերել իսպանական Անդալուզիա ինքնավար շրջանի փորձը, որտեղ ծերանոցներում բնակվող մարդկանց սկսել են վիտամին D տալ: Արդյունքում, COVID-19-ից մահացությունը երկու ամսվա ընթացքում 20 անգամ նվազել է:

«Գերմանացի բժիշկների դիտարկումների համաձայն, վիտամինի անբավարարություն ունեցող վարակվածները մյուսներից 15 անգամ ավելի հաճախ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում եւ ենթարկվում թոքերի օդափոխության»,- նշել է Դուբլինի Թրինիթի քոլեջի Առողջ սննդի ինստիտուտի տնօրեն Դեն Մաքքարթնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել