• Latest news

Ինչո՞վ է օգտակար կանաչ տերեւային բանջարեղենը

27 մարտի, 2021  10:36

Կանաչ տերեւային բանջարեղենը ամենաառողջարար մթերքներից է: Դրա օգտակարությունն ապացուցում են նորանոր հետազոտություններ:

Վերջերս Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս մթերքները օգտակար են մկանների համար: Նրանք վերլուծել են Ավստրալիայի ավելի քան 3500 բնակիչների տվյալներ (միջին տարիքը 48 տարեկան): 12 տարվա ընթացքում կամավորները երկու անգամ զեկուցել են իրենց սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության մասին, իսկ փորձի վերջում նրանք անցել են ստորին վերջույթների մկանների ուժի ստուգում:

Ինչպես պարզվել է, կանոնավոր կերպով նիտրատներ օգտագործով մարդկանց մոտ  անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից 11%-ով ավելի ուժեղ են եղել ոտքի մկանները, իսկ քայլելու արագությունը՝ 4%-ով ավելի արագ, քան նրանց մոտ, ովքեր շատ քիչ են նիտրատներ օգտագործել:

Գիտնականների խոսքով՝ նիտրատները կարող են լայնացնել արյանատար անոթները: Եվ սա, ըստ երեւույթին, բարելավում է մկանների արյան մատակարարումը:

Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանաչ տերեւային բանջարեղենը չափազանց օգտակար է լյարդի համար: Ապացուցվել է, որ մեծ քանակությամբ նիտրատի օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի մեջ ճարպի կուտակման ցուցանիշները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել