• Latest news

Ի՞նչ սեռի երեխա են հաճախ ունենում սթրես տարած կանայք

7 ապրիլի, 2021  21:23

Կանայք, որոնք սթրես են տարել մինչ հղիությունը, այնպես էլ հղիության ժամանակ, գրեթե 2 անգամ ավելի հաճախ աղջիկ են ունենում: Նման եզրակացության են եկել Գրանադայի համալսարանի գիտնականները:

News-medical.net-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 108 կանանց տվյալներ, որոնք գտնվում են հսկողության տակ հղիության առաջին շաբաթվանից եւ մինչ ծննդաբերությունը:

Նրանց սթրեսի մակարդակը գրանցվել է բեղմնավորումից առաջ, ընթացքում եւ դրանից հետո`գնահատելով կորտիզոլի խտությունը մազերի մեջ եւ տարբեր հոգեբանական թեստեր:

Աղջիկներ լույս աշխարհ բերած կանանց մոտ բեղմնավորման պահից մի քանի շաբաթ առաջ, ընթացքում եւ դրանից հետո կորտիզոլի ավելի մեծ կոնցենտրացիա (գրեթե 2 անգամ ավելի բարձր) է գրանցվել մազերում, քան նրանց մոտ, ովքեր տղաներ են լույս աշխարհ բերել:

Այս ամենը ցույց է տվել, որ աղջիկների մայրերի մոտ ակտիվացել է հիպոթալամուս-հիպոֆիզ-վերերիկամային համակարգը, որը ներառում է կորտիզոլի սեկրեցիայի ավելացում եւ բեղմնավորման ընթացքում սեռական հորմոնների կոնցենտրացիայի փոփոխություն:

Մի կողմից, կան ապացույցներ, որ տեստոստերոնը կարող է ազդել երեխայի սեռի որոշման վրա:

Մյուս կողմից, կան գիտական ​​ապացույցներ այն մասին, որ X քրոմոսոմը կրող սերմատոզոիդները  (որը որոշում է իգական սեռը) անբարենպաստ հանգամանքներում ավելի լավ է անցնում արգանդի վզիկի լորձով: Հետեւաբար, մոր մոտ սթրեսի հետ կապված հորմոնալ փոփոխությունների պատճառով այդ սերմնաբջիջներն ավելի հավանական է, որ հասնեն ձվաբջջին, քան Y քրոմոսոմը կրող սերմնաբջիջները:   

Հետաքրքիր է նաեւ, որ արական (XY) պտուղներն ավելի դանդաղ են հասունանում, քան իգականը (XX); դրանք սովորաբար կապված են հղիության եւ վաղաժամ ծննդաբերության ընթացքում մեծ թվով բարդությունների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել