• Latest news

Գիտնականները հակաբիոտիկներն ավելի արդյունավետ դարձնելու միջոց են գտել

4 մայիսի, 2021  23:25

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է «վերջին շարքի» հակաբիոտիկ կոլիստինը սպանում մանրէները: Այս եզրակացությունները նաեւ կարող են բացահայտել հակաբիոտիկն ավելի հզոր դարձնելու հավանական միջոցը:

Կոլիստինը համարվում է «վերջին շարքի» դեղամիջոց, որը նախատեսված է մի քանի սուպերմանրէներով պայմանավորված վարակների համար: Չնայած այն հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ, դրա աշխատանքի մեխանիզմը դեռեւս հանելուկ է մնում:

Այժմ հետազոտողները պարզել են, որ կոլիստինը խոցում է մանրէների «խոռոչները»՝ ստիպելով նրանց պայթել, ինչպես փուչիկներ: Աշխատանքը, որը հրապարակվել է eLife ամսագրում, սահմանել է նաեւ մանրէների ոչնչացման գործում հակաբիոտիկն ավելի արդյունավետ դարձնելու միջոցը:

«Քանի որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության համաշխարհային ճգնաժամը շարունակում է սաստկանալ, կոլիստինը ավելի ու ավելի կարեւոր դեղամիջոց է դառնում: Բացահայտելով այս հին հակաբիոտիկի գործունեության սկզբունքը՝ մենք կարող ենք մանրէների ոչնչացման նոր եղանակներ առաջարկել»,- նշել է աշխատանքի առաջատար հեղինակ Աքշայ Սաբնիսը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել