• Latest news

Մենք գնահատում ենք փաստը, որ Չինաստանը մեզ է տրամադրել պատվաստանյութերի զգալի խմբաքանակ. ԱՆ նախարարը՝ դեսպանին

7 մայիսի, 2021  20:00

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի սակավությանը, Չինաստանը պատրաստակամորեն մեզ է տրամադրել պատվաստանյութերի զգալի խմբաքանակ և կորոնավիրուսային առաջին ալիքից սկսած` շարունակում է օգնել մեր երկրին` հաղթահարելու այս մարտահրավերը»,- ասել է  Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, փորձի փոխանակման և համավարակի դեմ միասնական պայքարելու համատեղ ջանքերին:

«Համավարակը սահմաններ չունի. ամբողջ աշխարհը կանգնած է այս բարդ խնդրի առջև, հետևաբար ոչ մի երկիր չի կարող այն միայնակ հաղթահարել, քանի դեռ պայքարը միասնական չէ: Ուստի, մենք միշտ պատրաստակամ ենք աջակցելու մեր բարեկամ պետություններին և երբեք չենք մոռանա այն քայլերը, որ Հայաստանն էր նախաձեռնել Չինաստանի համար ծանր ժամանակահատվածում:

Հուսով ենք, որ չինական պատվաստանյութը կօգնի մեր հայ գործընկերներին` հաղթահարելու համավարակը և վերադառնալու բնականոն կյանքին»,- հանդիպման ավարտին ընդգծել է Ֆան Յունը: 

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ու Ֆան Յունը ստորագրել են Հայաստանի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունների  կառավարությունների միջև COVID-19 պատվաստանյութի` հումանիտար օգնության շրջանակում ՀՀ-ին նվիրաբերման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է